Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում Մադրիդ «Ռեալը» 1:4 հաշվով առավելության հասավ «Ժիրոնայի» նկատմամբ: Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Քարիմ Բենզեման, մեկական գոլ հեղինակեցին Սերխիո Ռամոսը և Գարեթ Բեյլը:
Նշենք, որ խաղի հաշիվը բացեցին կատալոնացիները, սակայն Ռամոսի և Բենզեմայի 11 մետրանոցից խփաց գնդակները նախ առաջ մղեցին սերուցքայիններին, ապա նաև եղան հաջորդ երկու գոլերը:
Արքայական ակումբը տոնեց իր երկրորդ հաղթանակն առանց Կրիշտիանո Ռոնալդուի: