ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Սպիտակ տան աշխատակազմին պաշտոնական հաղորդագրություն հրապարակել սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան մասին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը:
Մաքքեյին մահվան մասին հաղորդագրությունը պատրաստված է եղել Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի և աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի կողմից: Փաստաթղթում խոսվել է սենատորի կողմից արված աշխատանքների մասին և առաջարկ է եղել նրան բնութագրել որպես զինվորական հերոսի: Իսկ Թրամփը որոշել է սահմանափակվել կարճ ցավակցական հաղորդագրությամբ՝ Թվիթերում:
Սանդերսը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը, իսկ լրագրողները ենթադրում են, որ Թրամփի նման քայլի պատճառը Մաքքեյնի քննադատությունն է վերջինիս քաղաքականության մասով: