Քաղաքական Միջազգային 

Այսօրվանից արգելվում է Ռուսաստանին ամերիկյան ցանկացած օգնություն

Այսօր՝ Ամերիկայի ժամով ժամն ուղիղ 00:00-ին Ռուսաստանի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել:

Նոր փաթեթով պետքարտուղարությունն այլևս լիցենզիա չի տալու Ռուսաստան զենք և կրկնակի նշանակության ապրանքներ արտահանելու համար: Բացառություն են կազմելու միայն տիեզերական ոլորտն ու քաղաքացիական ավիացիան: Արգելվելու է Ռուսաստանին ամերիկյան ցանկացած օգնություն: Այստեղ էլ բացառություն է լինելու մարդասիրական օգնության, սննդի և գյուղատնտեսական ապրանքների մասով:

Մոսկվան նաև զրկվելու է վարկերից, վարկային երաշխիքներից, ֆինանսական այլ աջակցությունից՝ ամերիկյան հաստատությունների կողմից:

Հիշեցնենք, որ ամերիկյան իշխանությունները նոր պատժամիջոցների մասին հայտարարել էին օգոստոսի 8-ին:

Նույն շարքից