ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում հրաձգություն է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են տեղի իշխանությունները: Քաղաքի շերիֆ Մայքլ Ուիլյամսի տեղեկություններով, հրաձգության հեղինակը ոմն Դևիդ Կացն է: Հրաձգությունը տեղի է ունեցել բարում:
Վերջին տեղեկություններով, զոհվել է 2 մարդ, 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ: Շերիֆի փոխանցմամբ, կրակ բացողն ավելի ուշ ինքնասպան է եղել: Ավելի վաղ հայտնվել էր 4 զոհի մասին:
Այս պահին այլ ինֆորմացիա չկա: Հայտնի չէ հրաձգության պատճառը: Կատարվածի մասին տեղյակ են պահել նաև նախագահ Դոնալդ Թրամփին: