Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերով, իր երկիրն ու Ռուսաստանն այնքան մտերիմ են, որ միմյանց համար կատարում են պահապան հրեշտակի դեր:
«Ռուսաստանը մեզ համար, ինչպես Բելոռուսը Ռուսաստանի համար պահապան հրեշտակ է: Մենք նույն արմատից ենք, մենք հարազատ մարդիկ ենք: Այստեղից էլ գալիս են մեր հրեշտակային դերերը: Ռուսաստանը Բելոռուսի համար և Բելոռուսը Ռուսաստանի համար յուրահատուկ պահապան հրեշտակներ են»,-ասել է Լուկաշենկոն:
Հիշեցնենք, որ երկու երկրների նախագահները վերջին անգամ հանդիպել են Սոչիում, օգոստոսի 22-ին: