Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ժամանակին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջարկել է իր թեկնածուներին, սակայն բոլոր առաջարկությունները մերժվել են, և պաշտոնում հաստատվել է Յուրի Խաչատուրովի թեկնածությունը: Այս մասին Բելոռուսի նախագահը խոսել է Беларусь 1-ի հետ հարցազրույցի ժամանակ:
Լուկաշենկոն հայտնել է, որ Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակն ինքն օգոստոսի 22-ին քննարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. «Մենք խորքային ենք քննարկել խնդիրը: Խոսել ենք ՀԱՊԿ-ում մեր համատեղ գործողությունների և այն խնդիրների մասին, որոնք այսօր գոյություն ունեն կազամակերպությունում և գործողությունների այն ուղղությունների մասին, որոնց համար պատասխանատու է ՀԱՊԿ-ը»,-ասել է Լուկաշենկոն: