Քաղաքական Միջազգային 

Գերմանիան նոր արտաքին քաղաքականություն է սկսում ԱՄՆ-ի նկատմամբ

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ ներկայացնելու է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Գերմանիայի արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունը, այս մասին գրում է  dpa-ն:

Գործակալության տեղեկություններով, նոր ռազմավարությունն առաջ տանելու համար գերմանացի նախարարը մտադիր է օգտագործել հոկտեմբերի 3-ից մեկնարկող ԱՄՆ-ում Գերմանիայի տարին. «Արդեն վաղուց ժամանակն է տրանսատլանտյան գործընկերությունը վերանայելու համար: Դա պետք է արվի սթափ, քննադատաբար և նույնիսկ ինքնաքննադատաբար»,-հայտարարել է Մաասը:

Ավելի վաղ գերմանացի պաշտոնյան առաջարկել էր ԱՄՆ-ի հետ հարաբերություններում որպես սկզբունք ընդունել բալանսավորված համագործակցությունը, իսկ գերմանական արտաքին քաղաքականության հիմնական թիրախ անվանել էր ուժեղ և անկախ Եվրոպա կառուցելը: Նա նաև հայտարարել է, որ այնտեղ, որտեղ ԱՄՆ-ն անցնում է կարմիր գիծը, պետք է կանխել դա:

 

Նույն շարքից