Քաղաքական գլխավոր 

Հայաստանում իշխանափոխությունը կարող է նոր թափ հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորմանը. Մերկել

Հայաստանում իշխանափոխությունը կարող է նոր թափ հաղորդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակացություններին: Նման կարծիք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո հայտնել է Անդրկովկաս պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Հայաստանում նոր կառավարության ձևավորումը կարող է նոր թափ հաղորդել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին, և Գերմանիան նույնպես կարող է դրան մասնակցել»,-ասել է Գերմանիայի կանցլերը՝ հավելելով, որ իր երկիրը հետաքրքրված է հակամարտության կարգավորման հարցում և իր ներդրումը կունենա Մինսկի խմբի շրջանակներում:

Մերկելի խոսքերով, Ալիևի հետ իրենք եկել են համաձայնության, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով:

Նույն շարքից