Հասարակություն 

Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը հայտնում է, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան, դրա համար ինքը մեկնում է Արմավիր խնդրին ծանոթանալու համար:

«Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան:

Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,-գրել է փոխնախարարը ֆեյսբուքյան իր էջում:

 

Նույն շարքից