Իրանի և Սիրիայի Պաշտպանության նախարարներ Ամիր Հաթամին և Ալի Աբդալլահ Այուբը պայմանագիր են ստորագրել ռազմական և տեխնիկական համագործակցության մասին, հայտնում է Tasnim-ը:
Գործակալության տեղեկություններով, փաստաթուղթը ստորագրվել է Ամիր Հաթամիի՝ Սիրիա կատարած այցի ժամանակ:
Իրանի Պաշտպանության նախարարը Սիրիա երկօրյա այցով մեկնել է օգոստոսի 26-ին: Նա հայտարարել է, որ իր այցի հիմնական նպատակն է Սիրիայի վերականգնման համար համագործակցության զարգացումը:
Կիրակի օրը մամուլի ասուլիսից հետո իրանցի պաշտոնյան հայտարարել էր, որ իր երկիրը կարող է օգնել Սիրիային զենք մշակելու հարցերում: Սիրիայի Պաշտպանության նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել Թեհրանին աջակցության համար: