Bild պարբերականը գրում է, որ Ռուսաստանում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականը երկու ճամբարի է բաժանված եղել ՝ «արտասահմանցիների» և «գերմանացիների»: Առաջին խմբում տեղ են գտել հավաքականի աստղեր Մեզութ Օզիլը, Իլկայ Գյունդողանը, Ժերոմ Բուատենգը և այլոք: Նշյալ ֆուտբոլիստներն ունեցել են տարբեր ճաշակ երաժշտության մասով, կրել են այլ զարդեր, նախընտրել են թանկարժեք ավտոմեքենաներ:
Առաջին խմբի ֆուտբոլիստների վարքը ծաղրի առարկա է եղել «գերմանացի» ֆուտբոլիստների համար, որոնց թվում է եղել նաև Թոմաս Մյուլերը: Արմատներով գերմանացիներն իրենց հերթին աչքի են ընկել ավելի համեստ վարքով:
Երկու խմբերն իրար անվանել են վիրավորական բառերով: Բացի դրանից նրանք հարցեր են ունեցել նաև գլխավոր մարզչի հետ:
Պարբերականը հայտնում է, որ հենց սա է եղել առաջնությունում գերմանացիների տապալման հիմնական պատճառը: