Հասարակություն 

Մի լացացրեք երեխային. Վարչապետ Փաշինյանը շուկա է գնացել

Լոլիկի, վարունգի, սմբուկի և բանջարեղենի մի քանի այլ տեսակների գներն իսկապես տարօրինակ բարձր են այս սեզոնի համար: Այսօր՝ օգոստոսի 27-ին Գումի շուկայում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով շուկա է գնացել առևտրին և գներին ծանոթանալու համար:

Վարչապետի խոսքերով, տարօրինակ է, որ այս սեզոնին ջերմոցային լոլիկ և վարունգ է հայտնվել շուկայում, քանի որ պետք է դաշտի բանջարեղեն լիներ շուկայում:

Խոսելով արտահանման ծավալների ավելացման մասին, Փաշինյանը հայտարարեց, որ դա լավ է՝ նշանակում է, որ բերքը լավ է եղել, պահանջարկ կա, ենթակառուցվածքները լավ են աշխատում:

Ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այստեղ ևս շատ էին Փաշինյանի հետ լուսանկարվել ցանկացողները: Իսկ քաղաքացիներից մեկը նույնիսկ փոքրիկ երեխայի լացն էր անտեսում վարչապետին բարևելու համար, ինչը դուր չեկավ վերջինիս՝ Փաշինյանը հորդորեց երեխային չլացացնել. «Մի լացացրեք երեխային, անընդհատ լացացնում եք»:

 

Նույն շարքից