«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը համաձայնվել է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Այս մասին հայտնում է Football Espana-ն:
Պարբերականի տեղեկություններով, տրանսֆերն արդեն համաձայնեցված է, և բրազիլացին Արքայական ակումբին կմիանա 2019 թվականին, 300 միլիոն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ 26-ամյա բրազիլացին Ֆրանսիա է տեղափոխվել սերուցքայինների ամենասկզբունքային մրցակից «Բարսելոնայից»: