ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Սամվել Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
Վարչապետի մեկ այլ հրամանագրով Արման Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: