ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով, դրական է, որ Երևան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չարտաբերեց ցեղասպանություն բառը՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին:
Այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նավասարդյանը նշեց, որ Գերմանիայի բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը կա, բացի դրանից Ծիծեռնակաբերդ Մերկելի այցը վկայում է եղեռնի փաստի մասին:
Նավասարդյանի խոսքերով, պետք չէ շատ կարևորել Մերկելի կողմից ցեղասպանություն բառն արտասանելը, ավելի լավ է հաջողություններ ունենալ բոլոր բնագավառներում՝ երկկողմ և միջազգային հարաբերություններում: