Հասարակություն 

Հայազգի օրենքով գողին տեղափոխել են հեղինակությունների համար վատագույն ՔԿՀ-ն

Հայազգի օրենքով գող Էդուարդ Ասատրյանի որդին՝ օրենքով գող 31-ամյա Սերգեյ Ասատրյանը, ով ավելի հայտնի է Սերյոգա Բենտլի անունով, տեղափոխվել է քրեական հեղինակությունների համար վատագույն ՔԿՀ-ն, որը գտնվում է Կիրովի երկրամասում, հայտնում է Ռոսբալտը:

Մինչ այս երիտասարդ օրենքով գողն իր պատիժը կրում էր Նիժեգորոդսկում, որտեղ նա աչքի է ընկել վատ վարքով: Մասնավորապես Ասատրյանի մոտ բջջային է հայատնաբերվել, նա խնդիրներ է ունեցել ՔԿՀ-ի ղեկավարության հետ, փորձել է կապ հաստատել արտաքին աշխարհի հետ՝ ցանկանալով վերականգնել օրենքով գողի կաչումը, որից զրկվել է այնպիսի հեղինակությունների միջնորդությամբ, ինչպիսիք են Վոսկրեսը, Ցեզարը, Գելան, Մացին, Միրոնը և այլոք:

Ինչպես գրում է Ռոսբալտը, եթե նախորդ ՔԿՀ-ում Բենտլին գոնե աննշան հնարավորություն է ունեցել կոչումը վերականգնելու համար, Կիրովում, որը վատագույն վայրն է հեղինակությունների համար, դա անելու հնարավորությունը հավասար է զրոյի:

Սերգեյ Ասատրյանն օրենքով գող դարձել է 2008 թվականին: Նա ազատարզկման է դատապարտվել հայազգի գործարարից  շորթման մեղադրանքով:

 

 

Նույն շարքից