Սպորտ Հասարակություն 

«ՊՍԺ»-ը սպառնում է «Բարսելոնային»

«ՊՍԺ»-ին դուր չի գալիս «Բարսելոնայի» վարքը, որն ամեն կերպ ցանկանում է ձեռք բերել ֆրանսիացիների կիսապաշտպան Ադրիան Ռաբյոյին:

Փարիզեցիներն արդեն զգուշացրել են կատալոնացիներին, որ կարող են դիմել ՖԻՖԱ-ին, եթե «Բարսելոնան» շարունակի կապ պահպանել իրենց ֆուտոբլիստի հետ: Ֆրանսիական գրանդի ղեկավարությունը պնդում է, որ կատալոնացիները խախտում են կանոնները՝ փորձելով ձեռք բերել ֆրանսիացուն:

Կատալոնական գրանդում զարմացած են փարիզեցիների հայտարարություններից, քանի որ վերջիններս նույնկերպ փորձում են ձեռք բերել իրենց կիսապաշտպան Իվան Ռակիտիչին: Բացի դրանից էլ, կատալոնացիները ֆրանսիացիներին տեղյակ են պահել, որ հետաքրքրված են կիսապաշտպանի ծառայություններով:

Նույն շարքից