Հասարակություն 

Ավստրիայի ԱԳ նախարարն ուշագնաց է եղել Եվրոպական ֆորումի ժամանակ

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլը կորցրել է գիտակցությունը Եվրոպական ֆորումի ժամանակ: Այս մասին հայտնում է Kronen Zeitung-ը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ալպբախ քաղաքում:

ԱԳ նախարարի ներկայացուցիչ Թոմաս Շնելը հայտնել է, որ վերջինս իրեն թույլ է զգացել, մի քանի ակնթարթ կորցրել է գիտակցությունը, սակայն բժիշկները շատ արագ օգնության են հասել:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ տեղի ունեցավ Կարին Քնայսլի հարսանեկան արարողությունը, որին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նույն շարքից