«Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու նպատակով հիմնել են «Լույս» դաշինքը:
Այսօր կուսակցությունների հավաքին նման հայտարարություն արեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ավագանու ցուցակը գլխավորելու է ներկայումս արդարադատության նախարար, «Հանրապետություն» կուսակցության անդամ Արտակ Զեյնալյանը:Հայտարարվեց, որ «Լույս» դաշինքի ցուցակը գլխավորող Արտակ Զեյնալյանին հաջորդելու են Դավիթ Խաժակյանն ու Անի Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 23-ին: