ԱՄՆ-ի Տեխաս նահանգի բանտում մոտ 2 հազար բանտարկյալների կազմակերպած խժդժության արդյունքում զավթվել է բանտի մի զգալի հատվածը:
Բանտարկյալների բողոքի պատճառ է հանդիսացել բանտային անմարդկային պայմաններն, մասնավորապես, առողջապահական սպասարկումը:
Իշխանությունները շարունակում են բանակցությունները, սակայն, միաժամանակ որոշում է ընդունվել տեղափոխել բանտում գտնվող 2,7 հազար բանտարկյալներին, որոնք դեռ չեն միացել անկարգություններին:
Տվյալների համաձայն, բանտարկյալներն ու ոստիկանները ընդհարումների ժամանակ լուրջ վնասվածքներ չեն ստացել: