Հասարակություն 

Հազվադեպ հանդիպող հիվանդությամբ տառապող 13-ամյա Դավթին վիրահատություն է անհրաժեշտ

analitik.am

13 ամյա Դավիթ Ադամյանի մոտ 2013թ. հունիս ամսին կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա: Երեխան մի քանի օրվա ընթացքում դադարել է քայլել և չի  կարողացել նույնիսկ պարկել:

Ինչպես նշվում է «Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» սոցիալական ՀԿ-ի տարածած հաղորդագրության մեջ, Դավիթի մոտ 2013թ. հունիսին կտրուկ սկսվել են սուր ցավեր, քայլքի խախտում, դիզուրիա:Անտանելի ցավերը մի փոքր մեղմացնելու համար ցավազրկող և հակաբորբոքային դեղորայքներ էին ներարկում, որոնց ազդեցությունը երկար չէր տևում : 02.07.2013թ. ՌՄՏ հետազոտման արդյունքում հայտնաբերվեց  ողնաշարի ձիու պոչի հատվածում էպենդիմոմա՝ աշխարհում շատ հազվադեպ հանդիպող ուռուցքի տեսակ, որի չափերը հասնում էին 7,2x1,4x1,8 սմ: Ստատիստիկ տվյալներով այս հիվանդությունը հանդիպում է մեկ միլիոն մարդուց մեկի մոտ:


Հայաստանում նման վիրահատություններ չեն իրականացվում: Ծնողները Դավիթի էպիկրիզը ուղարկեցին տարբեր կլինիկաներ և բժիշկների խորհրդով երեխան շտապ տեղափոխվեց Ֆրանսիա: Այնտեղ Դավիթը վիրահատվեց և ստացավ երկարատև ճառագայթային թերապիա՝ 25 սեանս: 3 ամիս բուժումը ստանալուց հետո՝ 2013թ. հոկտեմբերին Դավիթը իր ոտքով վերադարձավ հայրենիք՝ քայլքն ու մնացած բոլոր ֆունկցիաները վերականգնված:

Խորհուրդ էր տրվել հիվանդության հետագա հսկողության ընթացքում յուրաքանչյուր երեք ամիսը մեկ անցնել ցերեբռո-սպինալ ՌՄՏ:



2015թ. փետրվարի 11-ին, հերթական ՌՄՏ հետազոտությունն անցնելիս, երեխայի մոտ նորից հայտնաբերվեց  ուռուցք, այս անգամ ողնաշարի մեկ այլ`Th7 հատվածում: Դավիթին նորից անհրաժեշտ է շտապ վիրահատություն և ռադիոթերապիա Ֆրանսիայում:

Առաջի վիրահատության ծախսերը հոգացել էր «ԲԱՐՁՈՒՆՔ 5165» ֆրանսահայ բարեգործական  հասարակական կազմակերպությունը, իսկ մնացած բոլոր ծախսերը իրականացվեցին ընտանիքի և ընտանիքի ընկերների օգնության շնորհիվ :

Ճանապարհածախսի, հետազոտությունների, վիրահատության, հետագա բուժման, դեղորայքների, կացության և մնացած բոլոր ծախսերը կազմում են մոտ 90000 Եվրո: Երեխան արդեն մեկ ու կես տարի է, ինչ պայքարում է այս հիվանդության դեմ:



Դավթի ծնողների հեռախոսահամարներն են. +37455 110926, +37455 131331:

Դավիթ Ադամյանի անունով HSBC բանկում հաշվեհամարներ են բացված. AMD-003179397001; USD-003179397002; EUR-003179397003: Արտերկրից փոխանցումների համար SWIFT-կոդերն առկա են տեսանյութի վերջում:

Այս 13 տարեկան փոքր տղան բազում երազանքներ ունի: Օգնե՛նք Դավիթին հաղթել հիվանդությանը և հասնել դրանց իրականացմանը: 

Նույն շարքից