Հայաստան Քաղաքական 

ՀՀԿ-ի համար ձայն բերած քրեական հեղինակության եղբայրը ԲՀԿ ցուցակում է և սպառնում է մարդկանց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանի տեղակալ Գարիկ Գրիգորյանն ընդգրկված է ԲՀԿ ավագանու ցուցակում։ Նա դեռ քարոզարշավը չսկսած աջ ու ձախ սպառնում է մարդկանց։

Վերջինս հայտնի քրեական հեղինակություն Ֆազի՝ Սերգեյ Գրիգորյանի եղբայրն է, ով մի քանի ծանր հանցագործությունների համար պատիժ է կրում ԱՄՆ-ում։ Ֆազը բոլոր համապետական ու տեղական ընտրությունների ժամանակ լուրջ դերակատարություն է ունեցել ՀՀԿ-ի համար «ձայն բերելու» գործում»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից