Հասարակություն 

Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը

analitik.am

Օգոստոսի 27-ին, ժամը 13:34-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի անվան այգում քաղաքացին փակվել է ավտոմեքենայի մեջ և նշտարով վնասել ձեռքերը. ավտոմեքենայի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Քաղաքացի՝ Վ. Մ.-ն (ծնված 1973 թ.) բացել է ավտոմեքենայի դուռը ներսից և հոսպիտալացվել Սրբ. Գր. Լուսավորիչ ԲԿ. փրկարարների կարիքը չկա: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Նույն շարքից