Արիզոնայի նահանգից սենատոր Ջոն Մաքքեյնը մահվանից առաջ ուղերձ է թողել իր երկրին, որը հրապարակել է NBC News-ը:
Հիշեցնենք, որ ամերիկացի սենատորը մահացավ օգոստոսի 25-ին, ուղեղի քաղցկեղից:
Իր ուղերձում Մաքքեյնը շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին աջակցության և իր երկրին որպես զինվորական և որպես քաղաքական գործիչ ծառայելու հնարավորություն տալու համար: Նա իրեն անվանել է մոլորակի ամենաերջանիկ մարդը՝ հայտարարելով, որ իր կյանքի ամենավատ օրն անգամ չէր փոխի այլ մարդու լավագույն օրվա հետ:
Խոսքի վերջում Մաքքեյնը խորհուրդ է տվել ամերիկացիներին չնեղվել այսօրվա խնդիրների պատճառով, չթաքնվել պատմությունից և կերտել պատմություն:
Նշենք, որ սենատորն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենասկզբունքային քննադատներից մեկն էր: