Երեկ՝ օգոստոսի 27-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամբողջ օրն անցկացրեց Երևանի տարբեր հատվածներում գործող շուկաներում՝ փորձելով տեղեկություններ ունենալ գյուղմթերքի գների մասին և հասկանալ, թե ինչու է այն այս տարի ավելի թանկ:
Գումի շուկայում ընկույզ վաճառողի հետ զրույցի ժամանակ վարչապետն իմացավ, որ անցած տարի օրական մինչև 15 պարկ վաճառվել է, սակայն այս տարի նույնիսկ մեկ պարկն է դժվարությամբ վաճառվում:
«Բա էսքան տուրիստ-մուրիստ են գալիս, չե՞ն գալիս»,-զարմացած հարցրեց վարչապետը:
Գումի շուկայում վարչապետին զարմացրեցին նաև լոլիկի, վարունգի գները, որոնք, վերջինիս խոսքերով, տարվա այս սեզոնի համար շատ թանկ են: