Քաղաքական Միջազգային 

Բինալի Յըլդըրըմն այսօր մեկնելու է Բաքու

Ինչպես հայտնում է Trend-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Բինալի Յըլդըրըմն այսօր մեկնելու է Բաքու:

Այս երկօրյա այցը լինելու է թուրք պաշտոնյայի առաջին այցը խորհրդարանի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո:

Այցի շրջանակներում Յըլդըրըմը հանդիպումներ է ունենալու երկրի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

Նույն շարքից