Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը նոր պատգամավոր ունի: Այսօր՝ օգոստոսի 28-ին, մեկնարկած արտահերթ նստաշրջանի մեկնարկին խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի համապատասխան հայտարարությունից հետո ԱԺ նորաթուխ պատգամավոր Այծեմնիկ Օհանյանը երդվեց և ստանձնեց պատգամավորական լիազորությունները:
Նշենք, որ Օհանյանը փոխարինեց Վարդան Բոստանջյանին, ով մանդատից զրկվեց սեփական դիմումի համաձայն: