Առողջապահություն Հասարակություն 

Առողջապահության նախարարը մեկնել է Մոսկվա

ՀՀ առողջապահության նախարարի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է: Նախատեսված է նախարար Արսեն Թորոսյանի հանդիպումն իր ռուս գործընկերոջ՝ Վերոնիկա Սկվորցովայի հետ:

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարների քննարկման օրակարգում են երկկողմ գործակցության առավել սերտացման, ներկայիս բարձր մակարդակի հարաբերություններին նոր խթան հաղորդելու, համատեղ ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Մոսկվա այցի ընթացքում նախատեսված է հանդիպում նաև Ռուսաստանի Դաշնության սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովայի հետ:

Նույն շարքից