Հասարակություն 

Վատառողջ դատապարտյալը խնդրում է իրեն մենախցից տեղափոխել ընդհանուր խուց

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ դատապարտյալ Վանիկ Ղարաքեշիշյանն արդեն 10 օր է գտնվում է մենախցում։ Նա բազմիցս դիմել է ՔԿՀ-ում համապատասխան ծառայություն իրականացնող մարմիններին իրեն ընդհանուր խուց տեղափոխելու համար, սակայն դիմումներին ընթացք չի տրվել։

Վ.Ղարաքեշիշյանն ունի առողջական խնդիրներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համապատասխան խնդիրներով զբաղվող բաժնից մեզ ասացին, որ հետևողական կլինեն և այց կկատարեն ՔԿՀ։

Լիլիթ Ղաբուզյան

Նույն շարքից