Բարի օր Հասարակություն 

Ռուսաստանում տեղի կունենան Բրեժնևից հետո խոշորագույն զինավարժանքները

analitik.am

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է Լեոնիդ Բրեժնևի իշխանությունից հետո Ռուսաստանում խոշորագույն ռազմական ուսումնավարժանքն անցկացնելու մասին, որին մասնակցելու է մոտ 300 հազար զինվորական և 36 հազար միավոր տեխնիկա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Շոյգուն փոխանցել է, որ «Восток-2018» վարժանքներն իրականացվելու են սեպտեմբերի 11-15-ին, Կենտրոնական և Արևելյան ռազմական շրջանների գրեթե բոլոր պալիգոններում: Դրանց մասնակցելու են Խաղաղօվկիանոսյան և Հյուսիսային նավատորմերը, ամբողջությամբ ներգրավված է լինելու օդադեսանտային ուժերը:

Բացի ռուսական ուժերից, զինավարժանքների կոնկրետ փուլում դրանց մասնակցություն են ունենալու նաև Չինաստանի և Մոնղոլիայի ռազմական ուժերը:

Նույն շարքից