Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Քոչարյանը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում. Շարմազանով

analitik.am

Ռոբերտ Քոչարյան քաղաքական ու պետական գործիչը լուրջ ասելիք ու անելիք ունի հայաստանյան քաղաքական դաշտում: Այսօր՝ օգոստոսի 28-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյո՞ք, որ ՀՀԿ-ն համագործակցի քաղաքականություն իր վերադարձի մասին հայտարարած երկրորդ նախագահի հետ և նշելով, որ դա իր սուբյեկտիվ կարծիքն է:

Շարմազանովի խոսքերով, Քոչարյանը բարոյական, քաղաքական, իրավական իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու համար:

Ինչ վերաբերում է Հանրապետականին, ապա ԱԺ փոխխոսնակն ասաց, որ կուսակցությունը կոնսոլիդացված է իր գաղափարների և օրակարգի շուրջ, ով այդ օրակարգում կօժանդակի կուսակցությանը, նրա հետ համագործակցություն կլինի, դա վերաբերում է նաև Քոչարյանին:

Նույն շարքից