Հայաստան Քաղաքականություն 

Եթե մեր թեկնածուն հաղթի, էլի կռիվ է լինելու. Գալուստ Սահակյան

analitik.am

Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու, որովհետև նույնիսկ եթե այդ թեկնածուն հաջողություն ունենա, նորից կռիվ է սկսվելու, թե ով պետք է լինի Երևանի քաղաքապետ: Այսօր՝ օգոստոսի 28-ին, խորհրդարանում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ո՞ւմ է սատարելու ՀՀԿ-ն ընտրութուններում, Սահակյանը չպատասխանեց՝ կարծիք հայտնելով, որ կուսակցականներն ազատ կլինեն:

Անդրադառնալով այն տեղեկություններին, որ ՀՀԿ-ն սատարելու է Արտակ Զեյնալյանի թեկնածությանը՝ ԱԺ պատգամավորն ասաց, որ որևէ բան չի կարող ասել, բայց հարգում է վերջինիս:

Նույն շարքից