Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Լեզվակռիվ՝ Աշոտյանի և Սասուն Միքայելյանի միջև. Լարված իրավիճակ՝ Ազգային ժողովում

analitik.am

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ միջադեպ տեղի ունեցավ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանի և ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի մասնակցությամբ:

Իր ելույթի ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ նոր իշխանությունների այն հայտարարությունները, թե իրենք ավելի լավն են, քան՝ նախորդները, անգամ այս 100 օրվա կտրվածքով քննադատությանը չի դիմանում: Աշոտյանի խոսքերով, նախորդ իշխանությունները բազմաթիվ սխալներ են ունեցել, սակայն դրանց կողքին երբեք չեն ստվերվել հաջողության պատմությունները. «Բնականաբար նոր կառավարությունը նույնպես կունենա հաջողություններ, բարեփոխումներ կձեռնարկի, սակայն դժվար է ասել՝ մեզանից հաջող կաշխատի, թե՝ ոչ »:

Աշոտյանի խոսքին միջամտեց Սասուն Միքայելյանը՝ հայտարարելով՝ «Մենք ձեզանից հետո եկել ու տեսել ենք, թե ինչեր եք արել, մենք ձեզ շարունակու՞մ ենք»:

Խոսակցությանը միջամտեց ԱԺ նախագահությունը՝ հանդարտության կոչ անելով կողմերին:

Աշոտյանը զերծ մնաց ռեպլիկին պատասխանելուց՝ նշելով, որ դրա համար առիթներ կլինեն:

Նույն շարքից