Հայաստան Քաղաքականություն 

Փաշինյանը գնում է տիրանիայի և դիկտատուրայի ճանապարհով. Շարմազանով

analitik.am

Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում ՀՀ վարչպետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի մոտ համոզմունք և հետևություն կա, որ վարչապետ Փաշինյանը գնում է ոչ թե ժողովրդավարության, այլ դիկտատուրական և տիրանիայի ճանապարհով:

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Շարմազանովը նշել է, որ Փաշինյան-Բաբլոյան հանդիպումը հույս է ներշնչում, որ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության, այլակարծության միջոցով հարցեր քննարկելու ժամանակը դեռ չի ավարտվել:

Շարմազանովի խոսքերով, Ազգային ժողովն ունի իր օրակարգը և թույլ չի տա որևէ մեկին՝ գործադիր կամ դատական իշխանությանը, մատ թափ տալ օրենսդիր մարմնի վրա:

Նույն շարքից