Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Երբ ես, Նիկոլը, Արամը հայտարարենք ԵԼՔ-ի չլինելու մասին, միայն այդ ժամանակ կարող եք ֆիքսել դա. Մարուքյան

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին ԵԼՔ դաշինքի ուժերից մեկը մասնակցում է առանձին, դրա համար մյուս երկու ուժերը՝ «Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները, ստեղծեցին նոր բրենդ՝ «Լույս» դաշինք: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգավոր Էդմոն Մարուքյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե կարելի է արդյո՞ք ենթադրել, որ ԵԼՔ դաշինքը պառակտվել է, Մարուքյանը նշեց, որ ԵԼՔ-ի հուշագիրը կա, գործում է, խորհրդարնում կա դաշինքի խմբակցությունը, իսկ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցությունը կլինի վերոնշյալ ձևաչափով:

Մարուքյանը նշեց, որ ԵԼՔ-ով ընտրություններին մասնակցելու հարցն անգամ չի քննարկվել, հարցը դրան չի հասել. «Մեր գործընկերները որոշել են մասնակցել մեկ ուժով, իսկ մենք՝ երկու:  Մենք բնական դաշնակիցներ ենք, դրա համար ապագա համագործակցության դուռը բաց է»:

Մարուքյանի խոսքերով, երբ ինքը, Նիկոլը և Արամը հայտարարեն, որ ԵԼՔ դաշինքը չկա, այդ պահին միայն կարելի կլինի ֆիքսել դա, իսկ մինչ այդ պետք չէ հարց տալ ԵԼՔ-ը կա, թե՝ ոչ:

Նույն շարքից