Հայաստան Քաղաքականություն 

Սամվել Բաբայանը՝ Ռոբերտ Քոչարյանի և «Սասնա  Ծռերի» հետ համագործակցության վերաբերյալ հրապարակումների մասին

analitik.am

Այսօր «դեղին» համարվող լրատվամիջոցներից մեկը կեղծ լուր էր տարածել, թե իբր ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել  Բաբայանը Վարդանանց փողոցում գրասենյակ է վարձակալել ու պատրաստվում է միաժամանակ համագործակցել և՛ «Սասնա  Ծռերի» հետ, և՛ Ռոբերտ Քոչարյանի հետ: Բացի այդ, ըստ այդ «դեղին» թերթի, Բաբայանը հրահրում է խժդժություններ ընդդեմ Բակո Սահակյանի, քանզի տեսնում է իրեն Արցախի ապագա  ղեկավարի դերում:

Ցանկացած բանական և քաղաքականությամբ հետաքրքրվող մարդ այս ամենը կարդալուց կհասկանա, որ գրվածը շարքային բանսարկություն է, որտեղ չկա նույնիսկ փողկապակցված քաղաքական տրամաբանություն, որպեսզի «լուրը» գոնե ճշմարտանման թվա:

Միակ ճշմարտությունն այսօր տարածված այդ էժանագին «սենսացիայի» մեջ այն է, որ Սամվել  Բաբայանն իսկապես գրասենյակ է վարձակալել նշված հասցեում (գրասենյակը վարձակալվել է մոտ 2 ամիս առաջ):

Ինչ վերաբերում է Բաբայանի հետագա անելիքներին և ծրագրերին, ապա այդ մասին նա շատ շուտով անպայման կտեղեկացնի սոլիդ և լուրջ ԶԼՄ-ների միջոցով:

Սամվել Բաբայանի գրասենյակ

Նույն շարքից