Հասարակություն Տնտեսություն 

Ուկրաինայում սկսվել է պարենային խուճապ. տեսանյութ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի խանութներում սկսվել է հերթերի կուտակումներ: Պատճառը՝ ուկրաինական գրիվնայի արժեզրկումն է, ինչը խուճապ է առաջացրել ուկրանացիների շրջանում:

 

Ուկրաինայի բնակիչները աշխատում են գնել արտասահմանյան տեխնիկա ու առաջին անհրաժեշտության մթերքներ:

Առանձնապես մզգալի չափերով սպառվում են բջջային հեռախոսներն, որոնց գները աճում են ժամ առ ժամ:

Բացի այդ, աննախադեպ կերպով թանկացել են թեյի, սուրճի, մանկական ապրանքների ու կոսմետիկայի գները: Հերթեր են գոյացել նաեւ դեղատների առջեւ:

 

Ուկրաինացիները, վախենալով գների հետագա աճից, սպառում են խանութների գրեթե բոլոր ապրանքները:

Արեւմտյան փորձագետների կարծիքով, առաջիկա ամիսների Ուկրաինայի բնակչության մեծ մասը կարող է համալրել չքավորների շարքերը:

 

 

 

Նույն շարքից