Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը պետք է բաց թողնի ընդդիմության կարգավիճակը. Գալուստ Սահակյան

analitik.am

Խորհրդարանի լուծարումը շատ բարդ գործընթաց է` պետք է լինի 50 հազար հաստատված ստորագրություն, ինչից հետո 70 պատգամավոր պետք է կողմ քվեարկի դրան: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ԱԺ-ն պետք է ինքնալուծարվի:

Սահակյանի խոսքերով, ցանկացած դեպքում իշխանության գալու համար ընտրություններ են անհրաժեշտ, որոնց կարող է մասնակցել ցանկացած քաղաքական ուժ:

Ինչ վերաբերում է վարչապետի այն պնդմանը, որ խորհրդարանի ինքնալուծարումը պարտադիր է, քանի որ իր հրաժարականի դեպքում խորհրդարանը կարող է այլ մարդու ընտրել որպես վարչապետ, Սահակյանը նշեց՝ եթե նման մտադրություն լիներ, ՀՀԿ-ն նախորդ անգամ էլ կարող էր անել դա:

ՀՀԿ-ական պատգամավորի խոսքերով, Նիկոլ Փաշինյանը պետք է աստիճանաբար ընդդիմության կարգավիճակը բաց թողնի և համարի, որ ինքն ամբողջ երկրի վարչապետն է, իսկ եթե այդ համարումը չլինի շատ վատ տեսարաններ կառաջանան տնտեսության զարգացման մեջ:

Նույն շարքից