Հասարակություն 

Գերմանիայում տեղադրել են Թուրքիայի նախագահի 4 մետրանոց ոսկե արձանը

analitik.am

Գերմանիայի Վիսբադեն քաղաքում տեղադրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ոսկե արձանը: Այս մասին հայտնում է t-online պորտալը:

Հայտնվում է, որ 4 մետր բարձրություն ունեցող արձանը տեղադրված է քաղաքի կենտրոնում: Այն տեղադրվել է  արվեստի միջոցով սադրանքների դիմող «Wiesbaden Biennale» փառատոնի շրջանակներում:

Bild-ն իր հերթին նշում է, որ արձանի վրա Էրդողանի հակառակորդները մի քանի վիրավորական արտահայտություններ են գրել:

Հավելենք, որ վերոնշյալ փառատոնն անց է կացվում օգոստոսի 23-ից սեպտեմբերի 2-ը:

Նույն շարքից