Հայաստան Քաղաքականություն 

Սա շատ վտանգավոր ամբիոն է. ՀՀԿ-ական պատգամավորն իշխանություններին պատրաստ լինելու կոչ է անում

analitik.am

Կառավարության ներկայացուցիչները պետք է շատ ավելի պատրաստված լինեն: Այսօր՝ օգոստոսի 28-ին, խորհրդարանում «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Բաղդասարյանի խոսքերով, ԱԺ ամբիոնը շատ կարևոր և վտանգավոր ամբիոն է. «Սա ՀՀ քաղաքական համար մեկ ամբիոնն է, և այստեղ կանգնող յուրաքանչյուր մարդ պետք է լինի պատրաստված»,-ասաց Բաղդասարյան՝ հավելելով, որ ամբիոնի մոտ կանգնողները պետք է պատրաստ լինեն պատգամավորների հարցերին հստակ և բովանդակալից պատասխան տալուն:

ՀՀԿ-ականը հայտարարեց, որ կողմ են քվեարկելու նախագծին, քանի որ գյուղացուն պետք չէ թողնել առանց ջրի:

Միևնույն ժամանակ Բաղդասարյանը քննադատեց իշխանությունների որոշումը՝ նախագիծը 2 ամիս ուշացումով ԱԺ տանելու համար, ինչի պատճառով գյուղացիներն այդ ընթացքում զրկված են եղել ջրից:

Նույն շարքից