Հայաստան Քաղաքականություն 

Եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց լինի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը. ՀՀ ԱԳՆ

analitik.am

Եթե ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հարց լինի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանի խոսքերով,  ՀԱՊԿ շրջանակներում որոշումները կայացվում են բացառապես կոնսենսուսի հիման վրա. «Այս առումով մենք մեր դիրքորոշումը հայտնել ենք ու կարծեմ ԱԳՆ դիրքորոշումը երկակի մեկնաբանությունների տեղիք չի տալիս: Այդ դիրքորոշումը նաև հստակորեն բարձրաձայնվել է արտգործնախարար Մնացականյանի կողմից վերջերս, կարծեմ «Կոմերսանտին»-ին տրված իր հարցազրույցում»:

 

Նույն շարքից