Միջազգային Քաղաքականություն 

Սաուդյան Արաբիան սպառնում է հարվածել Իրանին

analitik.am

Սաուդյան Արաբիան հարվածելու է Իրանին, եթե Թեհրանն արգելափակի Օրմուզի նեղուցը: Այս մասին, ինչպես փոխանցում է Al Arabiya-ն, հայտարարել է Սաուդյան պետության էներգետիկայի նախարար Իբրահիմ ալ-Մուհանան:

Արաբական պետության պաշտոնյայի խոսքերով, Թեհրանն իրավունք չունի ամբողջությամբ փակելու նեղուցը, որի հյուսիսային ափը պատկանում է Իրանին, իսկ հարավայինը՝ ԱՄԷ-ին և Օմանին:

Ալ Մուհաննան նաև կարծիք է հայտնել, որ Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները չեն դադարեցվի:

Ավելի վաղ Օրմուզի նեղուցի մասով արտահայտվել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հայտարարելով, թե Թեհրանը չի կարող արգելափակել այն, քանի որ նեղուցը պատկանում է միջազգային ջրերին:

Նույն շարքից