Գլխավոր Հասարակություն 

Երկրաշարժ Ադրբեջանում. Այն զգացվել է Սյունիքի մարզում

analitik.am

Oգոստոսի 28-ին, տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 12:57-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է ԱՀ Հադրութ քաղաքում 3 բալ և ՀՀ Կապան, Գորիս քաղաքներում 2-3 բալ ուժգնությամբ:

Նույն շարքից