Հայաստան Քաղաքականություն 

Պետք չէ կուռքեր ստեղծել. ՀՅԴ-ն անվերապահ չէ աջակցում Ռոբերտ Քոչարյանին

analitik.am

Դաշնակցությունն անվերապահ որևէ մեկին չի աջակցել և չի էլ պատրաստվում աջակցել: Այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցելուն:

Ռուստամյանի խոսքերով, կռապաշտությունը վատ բան է, կուռքեր չպետք է ստեղծվեն. «Դժբախտաբար ես 88 թվականից հաճախ այդպիսի վիճակներ տեսել եմ: Մենք նորից նույն սխալը չպետք է գործենք, կուռքեր չկան, անվերապահ որևէ մեկին պաշտպանել ոչ մեկին խորհուրդ չեմ տալիս: Մեր անվերապահ պաշտպանությունը միայն արժեհամակրգին է վերաբերում»:

ՀՅԴ-ական պատգամավորը կարծում է՝ եթե դատում ես, պետք է դա անես առանց ցասումի և կողմնապահությամբ. «Եթե մեկ անգամ մենք մեր զգացմունքներով, անաչառ չլինելով դատեցինք, վաղը դա կդառնա նորմ և հետո դրա դեմ պետք է պայքարել: Չի կարել անարդարության դեմ անարդար միջոցներով պայքարել: Անգամ մեղադրվողն իրավունքներ ունի, մենք այդ մակարդակին հասած ազգ ենք, քարի դարում չենք ապրում: Եթե դատավորը մեղավոր կճանաչի, թող ամենախիստ պատիժը լինի, բայց պետք չէ դատարանից առաջ ընկնել»:

Նույն շարքից