Հասարակություն 

Պատմության մեծագույն երգչուհու մարմինը ոսկեզօծ դագաղով տեղափոխել են թանգարան

analitik.am

2008 թվականին Rolling Stone-ի կողմից պատմության լավագույն երգչուհի ճանաչված Արետա Ֆրանկլինի մարմինը ոսկեզօծ դագաղով տեղափոխել են ԱՄՆ Միչիգան նահանգի Դետրոյթ քաղաքում գտնվող Չարլզ Ռայթի աֆրոամերիկացիների թանգարան: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Թանգարանում երգչուհու մարմինը կմնա 2 օր, երկրպագուները հնարավորություն կունենան հրաժեշտ տալ նրան:

Հիշեցնենք, որ Արետա Ֆրանկլինը մահացավ օգոստոսի 16-ին, նա 76 տարեկան էր:

Նույն շարքից