Գլխավոր Տնտեսություն 

Գործազրկության աճ Ջերմուկում՝ Ամուլսարի հանքի փակ լինելու պատճառով

analitik.am

Analitik.am-ը զրուցել է զբաղվածության պետական գործակալության Ջերմուկի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանի, ինչպես նաև Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչների հետ՝ պարզելու համար, թե ինչ ազդեցություն է ունենում Ամուլսարի ոսկու հանքի փակ լինելը բնակավայրերի վրա և ի՞նչ վերաբերմունք ունեն մարդիկ հանքի աշխատանքին: Նշենք, որ հիմնականում բնակիչները խուսափում էին տեսախցիկի առջև պատասխանել մեր հարցերին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին միջադեպ տեղի ունեցավ հանքը փակած ակտիվիստների և Լիդիանի աշխատակիցների միջև: Լիդիան ընկերության իրավաբանի փոխանցմամբ՝ Լիդիանի աշխատակիցները ծեծի էին ենթարկվել ակտիվիստների կողմից, ակտիվիստներն էլ իրենց հերթին նշում էին, թե Լիդիան ընկերությունը գազ է կիրառել իրենց նկատմամբ: Միջադեպի արդյունքում Լիդիանի որոշ աշխատակիցներ ծանր մարմնական վնասվածքներ են ստացել:

Նույն շարքից