Քաղաքականություն 

Մուտք են գործել Ֆարմանյանի աշխատասենյակ, քրքրել ու տեղաշարժել գրապահարանն ու դարակները. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, օգոստոսի 27-ին ներկայանալով աշխատանքի, հայտնաբերել է, որ ինչ-որ մեկն իր բացակայության ընթացքում մուտք է գործել իր աշխատասենյակ։ Հայտնաբերել է, որ անհայտ անձը կամ անձինք քրքրել ու տեղաշարժել են գրապահարանն ու դարակները, բացել անձնական իրերի արկղը, գրասեղանին են նկատվել փոփոխություններ։

Պատգամավորը, ենթադրելով, որ ինչ-որ մեկն անօրինական մուտք է գործել աշխատասենյակ և ինչ-որ բան փնտրել, գրավոր դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին՝ խնդրելով քննել և պարզել, թե ով է մուտք գործել՝ որ ստորաբաժանման ներկայացուցիչները և ինչ նպատակով։ Կարելի է ենթադրել, որ Ֆարմանյանի քրոջ դեմ հարուցված քրգործով իրավապահները չեն բավարարվել և ինչ-որ ապացույցներ են փնտրում՝ նրա դեմ գործ հարուցելու համար ևս»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից