Հասարակություն 

Ջրանջատումների մասին

analitik.am

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի մի շարք բնակավայրերի ջրամատակարարումը: Այս մասին տեղեկացնում է Վեոլիա Ջուր ընկերությունը:

Կդադարեցվի, մասնավորապես, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Գագարին, Գոմաձոր և Ցամաքաբերդ թաղամասերի, Կոտայքի մարզի՝ Ջրառատ գյուղի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 

Նույն շարքից