Հասարակություն Ֆեյսբուք 

Դեն Բիլզերյանի արցախյան այցի հետ կապված քննադատությունները հիմնազուրկ են և անարդար. Արցախի ՄԻՊ

analitik.am

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանն  ամբողջովին հիմնազուրկ և անարդար է համարում քննադատությունները՝ կապված Դեն Բիլզերյանի՝ Արցախ կատարած այցի հետ.

«Հարգելի գործընկերներ,

Նկատեցի, որ ՖԲ տիրույթում դրական շատ ու շատ արձագանքների հետ մեկտեղ առկա է նաև որոշակի քննադատություն Դեն Բիզլերյանի՝ Արցախ կատարած այցի կապակցությամբ։ Այդ քննադատությունը համարում եմ ամբողջովին հիմնազուրկ և անարդար։

Քանի որ ինքս այցելության «գաղափարախոսներից» մեկն եմ՝ սիրով պատրաստ եմ տալ լրացուցիչ պարզաբանումներ լրատվամիջոցներին։ Շնորհակալություն»,-գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նույն շարքից