Հասարակություն 

Ռուսաստանը սկսել է ՀՄՄ-3 մատակարարել Իրաքին

analitik.am

Ռուսաստանը ստորագրված պայմանագրի համաձայն սկսել է ՀՄՄ-3 մատակարարել Իրաքին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

Գործակալության աղբյուրը հայտնում է, որ ռուսական կողմը սկսել է Իրաքին մատակարարել նաև Т-90 տանկեր: Ստորագրված պայմանագի համաձայն տարեկան կտրվածքով Իրաքը պետք է ստանա 73 միավոր Т-90С/СК տանկ:

Ավելի վաղ՝ ապրիլին, Ռուսաստանում Իրաքի դեսպան Հայդր Հադի Ավիսը հաստատել էր, որ տանկերի մատակարարումն ընթացքի մեջ է:

Հավելենք, որ Т-90-ը ռուսական հիմնական տանկն է:

Նույն շարքից